Եթե պաստա, ապա միայն որևէ խավարտով, այլապես այն կհիշեցնի եփված խմոր։ Այն կարծես պաստայի հոգին լինի, որ կոչված է գունավորել մակարոնը համային գույներով և հնարավորություն է տալիս ախորժաբեր տեսքով ներկայացնելու մակարոնային ուտեստը։ Խավարտները բազմազան են․ մսային, բանջարեղենային, միասնական համադրությամբ և այլն։
Կիրառվում են ոչ միայն պաստայի հետ։ Կարելի է օգտագործել կարտոֆիլային , տարբեր կոտլետների , ինչպես նաև մսային ուտեստների հետ։ Վերջիններիս հետ հարմար է մատուցել բանջարեղենային խավարտներ։ Այսօր ներկայացնելու ենք մսային խավարտ, որը բավականին համեղ է։
Մթերքներ՝
Աղացած միս – 400 գ
Սոխ – 1 հատ
Գազար – 0,5-1 հատ
Լոլիկի հյութ — 1,5-2 բաժակ
Աղ – ըստ ճաշակի
Սխտոր և այլ համեմունքներ – ըստ ճաշակի
Բուսայուղ- կախված մսի յուղայնությունից
Կախված ֆարշի յուղայնությունից՝ թավայի մեջ լցրեք համապատասխան քանակի բուսայուղ և տապակեք սոխը և գազարը՝ քերիչով անցկացրած։ Բանջարեղենին ավելացրեք աղացած միսը։ 5 ր ցածր կրակի վրա շոգեխաշեք։ Ավելացրեք պոմիդորի հյութը։
Եռացրեք, հետո փոքր-ինչ թողեք ցածր կրակի վրա եփվի, համեմեք։ Խավարտը պատրաստ է։ Կարող եք հարուստ համային երանգներ փոխանցել ամենահասարակ պաստային։