Բոլորս էլ տեսել ենք այնպիսի մարդկանց, ովքեր չունեն ձգտում, նորը սովորելու, ինչ-որ բան փոխելու ցանկություն, չունեն աճելու ցանկություն և այլն:
Նման մարդիկ ամբողջանում են մի հասկացության մեջ, որը կոչվում է միջակ, ովքեր խնդիրներ են ստեղծում, այլ ոչ թե լուծում են:
Ցավոք, այդպիսի մարդիկ շատ են, որոնց հետ քննարկվում է ոչ թե գաղափար, այլ նվնվոց և դժգոհություն: Նրանք երբեք չեն զարգացնում իրենց գիտելիքները և միշտ մնում են նույն համոզմունքներին:
Արդյունքի թիվ մեկ կանոնը՝
Եթե մի միջակի, պրոֆեսիոնալ գլուխ պահողի բերենք ուժեղ պրոֆեսիոնալների միջավայր, 6 ամսից արդյունքը կտուժի, սա անհերքելի փաստ է:
Աշխատավայրում մեկ գլուխ պահողը մի կաթիլ թույն է, որը դանդաղ քայքայում է օրգանիզմը:
Արդյունքի թիվ երկրորդ կանոնը՝ եթե միջակը չի ուզում աճել, ապա հեռացրեք նրան շատ արագ, քանի դեռ ինտրիգներ չեն եղել:
Արդյունքի երրորդ կանոնը՝ հեռացնելով երեք միջակի՝ ազատվում է երեք հոգու աշխատավարձի գումար, որը կարելի է տալ ընդամենը մեկ պրոֆեսիոնալի ու ստանալ ցանկալի արդյունք:
Ավելի լավ է մի պրոֆեսիոնալի տալ մեծ գումար, ստանալ մեծ արդյունք, քան 10 միջակին տալ ցածր գումար, ստանալ միջին արդյունք:
Միջակներն իրենց էությամբ քանդող են, ոչ թե ստեղծող, եթե չեն ցանկանում աճել, հեռացրեք նրանց թիմից: