Իտալական ցեղատեսակի 9-ամյա շունը՝ Թիկան, ինստագռամի աստղ է դարձել։ Թիկան Մոնրեալից է։ Օգտատերերի ուշադրությունը գրավել են շան ոճային հագուստները։
Նրա հետևորդների թիվը 300 000-ից ավելի է։ Նայելով այս շան զգեստապահարանի պարունակությանը՝ դուք ուղղակի կապշեք։ Այն լի է փայլերով, վառ պրինտներով և բազմապիսի նորաձև հագուստներով։ Պահարանի ողջ պարունակությունը կարվել է պատվերով։
Այս ամենով զբաղվում է նրա տերը՝ Թոմաս Շափիրոն։ Բոլոր զգեստները Շափիրոն պատվիրում է այնպես, որ դրանք լինեն որ միայն գեղեցիկ և նորաձև՝ այլև՝ հարմար , տաք ու ապահով։
Օրինակ, եթե հագուստը փայլերով է , ապա ներսի կողմից պարտադիր կարվում է կտորի շերտ, որպեսզի Թիկային մաքսիմալ հարմար լինի հագուստը։ Շան օգտահաշվում բազմաթիվ նկարներ և տեսանյութեր կան, որտեղ ոճային շնիկը ցուցադրում է իր նորաձև հագուստները։
Այդ տեսանյութերով իրենց էջերում կիսվել են այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են ՝ Սոֆիյա Վեռգարան, Էշլի Ռոբերտսը, ELLE Magazine-ը, Опра-ն և Glamour ամսագիրը։