Դեկտեմբերի 24-ին աստղերը հուշում են

Խոյեր

Խորհուրդ չի տրվում սրտին մոտ ընդունել շրջապատի փոփոխական տրամադրությունները։ Վաղն արդեն բացասական էներգիան չի լինի, իսկ նյարդային բջիջները վերականգնել չի լինի։

Ցուլեր

Ձեր շատախոսությունը հերթական անգամ ձեզ վատ իրավիճակի մեջ կգցի։ Պետք է քիչ խոսել և շատ լռել։

Երկվորյակներ

Մի մտահոգվեք շրջապատի հարձակումներից։ Նրանք դա նախանձությունից դրդված կանեն։ Լավ կլինի իրավիճակին թեթև նայեք։

Խեցգետիններ

Հրաժարվեք նպատակին հասնելու՝ «Մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ» ձեր այս սկզբունքից։ Եթե ուզում եք հասնել հաջողության , քայլերն ուղղեք միայն առաջ։

Առյուծներ

Ձեր վատ տրամադրության պատճառը նյարդային էմոցիոնալ ֆոնն է։ Պետք չէ պայքարել․ ուղղակի սպասեք, վաղն արդեն ամեն բան լավ կլինի։

Կույսեր

Դիմացինի հանդեպ հոգածությունը լավ է, բայց նաև մի մոացեք սեփական անձը։ Օրը բարեհաջող է ձեզնով զբաղվելու համար՝ զբոսնեք, այցելեք գեղեցկության սրահ, SPA կենտրոն։

Կշեռքներ

Հնարավոր է կարողանաք նախօրեին աշխատավայրում  թույլ տված սխալները այնպես ուղղել, որ ոչ ոք չկռահի ։

Կարիճներ

Օրը բարեհաջող է հարազատների հետ անցկացնելու համար։ Հոգ տարեք  նրանց մասին և ասացեք սրտից բխող խոսքեր։

Աղեղնավորներ

Վերաբերվեք մարդկանց այնպես, ինչպես կցանկանայիք, որ նրանք ձեզ վերաբերվեն։ Ուշադիր և հոգատար եղեք նրանց նկատմամբ և ի պատասխան կստանաք կրկնակին։

Այծեղջյուրներ

Ձեր ռեսուրսներն օգտագործեք մաքսիմալ խնայողաբար, այլապես այն չի բավականացնի մինչև շաբաթվա վերջ։

Ջրհոսներ

Այն հարցը, որը ձեզ շատ երկար ժամանակ է ինչ մտահոգում է, այսօր վերջապես կստանաք պատասխանը։ Ուշադրություն դարձրեք ենթագիտակցությունից ուղարկված նշաններին։

Ձկներ

Նոր գործնական ծրագրերի մեկնարկը դեռ մի տվեք։ Սպասեք առավել նպատակահարմար ժամանակամիջոցի։

Понравилась статья? Поделиться с друзьями: