Հարցազրույցից հետո գործատուն չի շտապի ձեզ զանգահարել այն պարզ պատճառով, որ ցանկանում է շատերի հետ շփվել ։
Ինչպե՞ս հիշեցնել ձեր մասին
Մասնագետները նշում են, որ եթե հարցազրույցի ընթացքում չի հնչել «Ձեզ կզանգենք» նախադասությունը, ապա կարող եք հետադարձ կապի վերաբերյալ ճշգրտումներ անել։
Երբ չեն զանգում
Եթե պայմանավորված ժամանակահատվածը սպառվել է, և ոչ ոք չի զանգել, ինքներդ կապ հաստատեք գործատուի հետ՝ նախապես պայմանավորված ձևով (էլեկտրոնային նամակ, սոցհարթակ, հեռախոսահամար և այլն)։ Իսկ եթե այնուամենայնիվ նամակներին և զանգերին չեն պատասխանում, ապա պետք է հասկանալ՝ արդյոք ձեզ հարկավոր է աշխատել մի թիմում, որը ցուցաբերում է ոչ պրոֆեսիոնալ մոտեցում։
Ինչպիսի պահվածք ցուցաբերել մերժման դեպքում
Ամեն դեպքում հարկ չկա ագրեսիվ վերաբերմունք դրսևորել։ Կարելի է հարցնել, որ կետերում չհամատասխանեցիք պաշտոնին՝ հետագայում շտկելու նկատառումով։
Պետք չէ անել
Մերժման դեպքում երբեք մի վիճեք և անհամաձայնություն մի դրսևորեք։ Միգուցե ինչ-որ տեղ հանդիպեք այդ գործատուին։
Ավելացնենք նաև, որ պետք չէ վատ զգալ գործատուից հետադարձ կապ խնդրելու համար։ Իսկ մերժվելիս մի վհատվեք, այլ այն կիրառեք որպես ինքնակատարելագործվելու միջոց։