ԵՄ երկրներ են ուղարկվում Covid19-ի դեմ պատվաստման առաջին խմբաքանակը․ ինչպիսին կլինի պատվաստման պրոցեսը

Օրերս ԵՄ երկրներին կուղարկվեն կորոնավիրուսի դեմ պատավաստման դեղորայքի առաջին խմբաքանակը։ Եվրոպայում առաջին անգամ կկիրառեն BioNTech և Pfizer պրեպարատները։

Վերոնշյալ վակցինան արդեն սկսել են կիրառել Միացյալ Նահանգները,Կանադան, Մեծ Բրիտանիան, Իսրայելը։ Եվրոպայում պատվաստման աաջին փորձերը կսկսեն Գերմանիայից՝ դեկտեմբերի 27-ին։Նախօրեին բժշկական սառնարաններն արդեն կբեռնվեն դեղորայքով։

Բեռլինի Տեգել օդանավակայանը կծառայի նաև որպես պատվաստանյութերի կենտրոն, որտեղից էլ  նախատեսված  60 միկրոավտոբուսներն իրենց անձնակազմով  կայցելեն թոշակառուներին և տանը կիրականացնեն պատվաստումը։

Յուրաքանչյուր խումբ ՝1 միկրոավտոբուս-4 աշխատակից՝ մեկ բժիշկ,մեկ բուժաշխատող, վարորդ և մեկ օգնական, օրական կկատարի 50 պատվաստում։ Գերմանիայում մի շարք մշակութային կենտրոններում՝ մարզական կենտրոններ, համերգասրահներ և այլ տեղեր վերածել է ստացիոնար կենտրոնների։ Այդպիսի ստացիոնար կենտրոնների թիվը հասնում է 442-ի։ Դրա անհրաժեշտությունը ստեղծվել է, քանի որ պատվաստանյութը անհրաժեշտ է պահել  -70 աստիճանում։

Ստացիոնար կենտրոններում վակցինացումը կիրականացվի հրավերով։ Պատվաստումների ընթացքը իրականացվելու է խիստ ժամանակացույցով․
Հանել հագուստը և նստել — 4 րոպե
Ներարկման համար — 2 րոպե
Հագնվելու և դուրս գալու համար — 4 րոպե

Понравилась статья? Поделиться с друзьями: