Ինչպիսի համեմունքներով համեմել մսի տարբեր տեսակներ

Անգամ ամենահյութալի մսի կտորը առանց աղի կարող է անհամ թվալ։ Եվ դա վերաբերում է ոչ միայն մսին, այլ բոլոր այն սննդամթերքներին, որոնցով պատրաստում ենք տարբեր ուտեստներ։

Համեմունքներն ուտեստի համի գրավականն են, իսկ այն խոհարարը, որը գիտի ինչպես համեմել ուտեստը , նման է հրաշագործի։ Շատ հաճախ, փորձելով ուրիշի պատրաստած ուտեստը, մենք նկատում ենք համային վառ տարբերություն։

Ամեն բան պարզ է․ անհրաժեշտ է համեմունքների հետ աշխատել իմանալ, իմանալ, թե որ սննդամթերքին որ համեմունքն է համապատասխանում։ Համեմունքների ընտրությունն այսօր բավականին մեծ է, իսկ ինչպես ճիշտ օգտագործել համեմունքները։

Սկսենք մսից։Եթե ուտեստը պատրաստելու եք խոզի մսից, ապա այս մսատեսակին համապատասխանում են պղպեղների բոլոր տեսակները, սխտոր, դափնու տերև․ մելիսա, հիլ, եղեսպակ, մշկընկույզ, նեխուրի սերմեր։Հորթի միսը շատ լավ համադրվում է ռեհանի, անանուխի, թարխունի, եղեսպակի հետ։ Գառան միսը համե է ստացվում համեմել մաղադանոսով, հիլով, զաֆրանով, չամանով, ուրցով։

Որպեսզի նապաստակի մսից պատրաստված ուտեստը նրբահամ ստացվի, անհրաժեշտ է այս մսատեսակի հետ համադրել սեւ պղպեղ, դափնու տերևներ, սոխ և աղ, ինչպեց նաև խնկունի, սուսամբար, ռեհան, մաղադանոս, սամիթ, համեմ, ուրց, մեխակ, դարչին, կիտրոն, սխտոր, նեխուր, գիհի հատապտուղներ:Եվ վերջում մի նկատառում՝ պահպանեք չափի զգացումը։

Понравилась статья? Поделиться с друзьями: