Նյու Յորքի LaGuardia օդանավակայանում երկու հոգի դուրս են ցատկել ինքնաթիռից, որը թռիչքուղու վրա պատրաստվում էր թռիչքի:
Դեպքը տեղի է ունեցել Delta Airlines ավիաընկերության A321 ինքնաթիռում, որը պատրաստվում էր ուղևորվել դեպի Ատլանտա: Երբ ինքնաթիռը պատրաստվել է թռիչքի, ուղեւորներից մեկը ՝ 31-ամյա Անտոնիո Մերդոկը հայտարարել է, որ ցանկանում է անմիջապես լքել ինքնաթիռը: Դրանից հետո, արհամարհելով բորտուղեկցորդուհու պահանջները, նա գնացել է դեպի արտակարգ ելք և բացել դուռը: Արտակարգ իրավիճակների ժամանակ աշխատող փչովի սանդուղքն ինքնաբերաբար բացվել է, որով էլ ուղևորը դուրս է եկել ինքաթիռից: Մերդոկին հետևել է նրա ուղեկիցը ՝ 23-ամյա Բրիաննա Գրեկոն:
Մերդոկն ու Գրեկոն ձերբակալվել են օդանավակայանում: Նրանց մեղադրանք է առաջադրվել օդանավակայան ապօրինի մուտք գործելու համար (Մերդոկին նաև մեղադրանք է առաջադրվել անզգույշ վարքի համար, որը կարող էր վտանգել այլ մարդկանց): Նրանք ազատ են արձակվել դատարան ներկայանալու պարտավորությամբ:
Մերդոկն ասել է, որ իր մոտ հետվնասվածքային սթրեսային խանգարում է եղել, ուստի վախենում է նստել ամրացված իր տեղում: «Ես խուճապի մատնվեցի: Նախից ցանկացա դուրս գալ ինքնաթիռից», — միջադեպից հետո ասե է Մերդոկը: