Ավոկադոն շատերի կողմից սիրվել է և շարունակում է մեծ ճանաչում գտնել։ Ավոկադոյի փափուկ և յուղոտ, ոչ քաղցր պտղամիսը հարուստ է բազմապիսի վիտամիններով։ Կորիզը չեն օգտագործում, քանի որ պարունակում է վնասակար նյութեր։
Այդ նյութերը պաշտպանում են պտուղը սնկերից, իսկ մարդու օրգանիզմի համար կարող են մարսողական խնդիրներ ստեծել կամ ալերգիկ ռեակցիաներ առաջացնել։ Ավոկադոն հակաօքսիդանտների բարձր պարունակության շնորհիվ օգնում է օրգանիզմին հաղթահարել բորբոքային հիվանդությունները,ամրացնում է իմունիտետը , ինչպես նաև օժտված է երիտասարդացնող հատկություններով ։
100 գ ավոկադոն պարունակում է 1,5 օրվա համար նախատեսված ֆիտոստերոլները, որը մարդու օրգանիզմում նվազեցնում է խոլեստերինը, խթանում է կոլլագենի արտադրությանը՝ պահպանելով մաշկի գեղեցկությունը։
Չնայած ավոկադոյի անհաշիվ օգտակար հատկություններին, ավոկադոն տղամարդկանց ռացիոնում ներառելիս հարկավոր է փոքր-ինչ զգուշավորություն ցուցաբերել, քանի որ այս սննդատեսակը կարող է բացասական ազդեցություն ունենալ հորմոնալ ֆոնի վրա(նվազեցնում է տեստոստերոնի մակարդակը)։
Հարկ է հիշել, որ 100 գ ավոկադո (իսկ դա պտղի ուղիղ կեսն է) օգտագործելիս, դուք օրգանիմ կներմուծեք 120-160 կալորիա՝ հիմնականում ճարպի հաշվին։Եվ այնուամենայնիվ բոլոր օգտակար հատկություննով հանդերձ պետք չէ չարաշահել այս սննդատեսակը։