Պարող միլիոնատերը ցույց է տվել դստերը և պատմել, որ փոքրիկը ծնվել է խնդրով

Համացանցից հայտնի «պարող միլիոնատերը», նույն ինքը իտալացի բիզնեսմեն  Ջանլուկկա Վակին և իր սիրելին՝ Շերոն Ֆոնսեկան, առաջին անգամ ցույց են տվել իրենց փոքրիկ աղջկան։

Նրանց ընտանեկան լուսանկարը զարդարել է «HOLA!» ամսագրի շապիկը։ Վակկին իր ինստագրամյան օգտահաշվում մի լուսանկար է հրապարակել, որտեղ զույգը իրենց փոքրիկի՝ Բլու Երուսալիմի հետ գրկախառնված են ։

Փոքրիկի հագին գեղեցիկ մուգ կարմիր զգեստ է։ Բացի վերոնշյալ լուսանկարից, Վակկին հանրայնացրել է ևս երկու լուսանկար, որտեղ նորաթուխ ծնողները հոգատարությամբ նայում են իրենց փոքրիկին։ Նկարներին կից Վակկին ապշեցնող հայտարարությամբ է հանդես եկել։

Նա պատմել է, որ իր աղջիկը ծնվել է «Գայլի երախ» պաթոլոգիայով։ Վակկին մասնավորապես ասել է, որ լուրն իմանալուն պես իրենց սիրտն ու հոգին կոտրվել է, սակայն 700 ընտանիքներ, որոնք անցել են այս ամենի միջով, օգնել են նրանց թևաթափ չլինել։

Իսկ հոգատար բժիշկների թիմը անհրաժեշտ ժամանակահատվածում  կշարունակեն  վիրահատությունը և փոքրիկ գեղեցկուհին հնարավորություն կունենա ապրել լիարժեք կյանքով։

Понравилась статья? Поделиться с друзьями: