Սամո դասդ պատմի:
-Ի՜նչ դաս է. Բեկորն ինչ դաս պատմի, էսա գնում եմ Ղարաբաղ, թուրքերի հերն անիծեմ ու գամ,- պատասխանում էրՍամսոնը»,-հիշում է Արցախյան պատերազմում զոհված Բեկոր Սամոյի ուսուցչուհին:
Շարժուն էր, հումորասեր,ընկերասեր… նույնպիսնէր նաև ռազմադաշտում: Զինվորական ծառայությունն անցել է Հադրութում: Դիրքերում համառ մարտեր էին, առաջինն էր, որ շտապել է ընկերներին օգնության: Հրամանատարը զոհվել է և միքանի ամիս ծառայած զինվորը սկսել է կատարել հրամանատարի պարտականությունները: Վիրավորվելուց հետո չիլքել մարտի դաշտը: Հումորով էր, որոնք ծառայության ժամանակ թեթևացնում էր ընկերների կյանքը: Ծառայակիցընկերները պատմում են, որ մտնում էր քնապարկի մեջ, գաղտնի շրջում էր դիրքերում և անակնալ հայտնվում քնած ընկերների մոտ:
«Վախեք վեչ, Առյուծ Սամոն ստեղ ա»,-այս խոսքերն են վերջինը տպավորվել հարազտների մեջ: Միշտ հարմար առիթը բաց չէր թողնում հարազատների հետ կապվելու և նրանցոգևորել: Բոլորը վստահ էին՝ Սամսոնը կվերադառնա, սակայց հերոսն զոհվեց՝ կյանքը չխնայելովհայրենիքին: «Մարտական խաչ 2-րդ» աստիճանի շքանշանի ասպետ է: