Վեռա Բրեժնևան հրապարակել է դստեր լուսանկարը և արժանացել քննադատությունների

Ռուսական էստրադայի հայտնի երգչուհի Վեռա Բրեժնևան օրերս իր ինստագրամյան օգտահաշվում ներկայացրել էր դստեր լուսանկարը, որն արված է Դուբայում։ Լուսանկարում աղջիկը ամառային, թեթև հագուստով է և անկեղծորեն ժպտում է։

Երգչուհին լուսանկարը մակագրել է․  բարևներ է հաղորդել ջերմ Դուբայից և ուրախություն հայտնել դպրոցական ձմեռային արձակուրդների մեկնարկի հետ կապված։ Սակայն երգչուհու հետևորդներին , երևում է, լուսանկարը դուր չի եկել։

Մեկնաբանությունների բաժնում քննադատությունների տեղատարափ է սկսվել։ Որոշ օգտատերեր չեն գնահատել անկեղծ լուսանկարը և նկատել, որ երգչուհին չափազանց անհաջող լուսանկար է ընտրել․

«Կարելի էր ավելի գեղեցիկ լուսանկար գտնել հրապարակելու համար», «Առհասարակ մայրիկները միշտ ամենաանհաջող լուսանկարներն են հանրայնացնում, իսկ դուք ստացե՞լ էիք ձեր աղջկա համաձայնությունը այն հրապարակելուց առաջ», «Դուք այս լուսանկարը դրել եք այստեղ, որ մենք ի՞նչ ասենք։ Ասենք, որ նա շատ գեղեցի՞կ է, իսկ չկա՞ր ավելի հաջող լուսանկար»։

Իհարկե նաև եղել են այնպիսի մեկնաբանություններ, որոնք ցույց են տվել, որ Սառայի բնական գեղեցկությունն ու անկեղծությունը գնահատող մարդիկ կան․
«Չգիտեի, որ նա Վեռայի աղջիկն է, ուղղակի ինձ դուր եկավ նա և չկարողացա անտարբեր անցնել», «Գեղեցկուհի է», «Արևաշող աղջիկ է, բնական ու անկեղծ»։

Понравилась статья? Поделиться с друзьями: