2020թ.-ի սթրեսներ անվերջանալի են. ի՞նչ անել, երբ տարվա ավարտին ուժերն սպառվել են
Համաճարակ, պատերազմ, փակ սահմաններ, երկար կարանտին, վեճեր ընտանիքի անդամների հետ, հեռավար ուսուցում ու աշխատանք. անցնող տարին իսկապես շատ դժվար է ստացվել, խնդիրներ ունեն, գրեթե, բոլորը:
Հոգեկան ծանրության մեծ բեռը հատկապես կանանց ուսերին է՝ տան գործեր, երեխաների խնամք, ամուսնուն հոգեբանական աջակցություն դժվարին պայմաններում: Դեկտեմբերի վերջն է և կարծես ուժ այլևս չի մնացել: Նույնիսկ Նոր տարին այլևս երջանկություն չի բերում: Ի՞նչ անել այս իրավիճակից դուրս գալու համար:
Եվ ոչ միայն 2020-ը. նույնքան անկանխատեսելի է նաև 2021թ.-ը:
Շատերս գիտենք, թե ինչ է սթրեսը, սակայն թե ինչ վտանգավոր հետևանքների կարող է հանգեցնել այն, քչերին է հայտնի: Մարդկանց մեծ մասն ինքնուրույն չի կարողանում պայքարել սթրեսի դեմ: Հոգեբանները խորհուրդ են տալիս գտնել և կենտրոնանալ միայն դրական իրադարձությունների վրա: Հնարավորինս ապրել այսօրվա օրով, տվյալ պահով, վայելել ամեն վայրկյանը: Ինչու թունավորել կյանքը, եթե իրադարձություններն ամեն վայրկյան կարող են փոփոխվել: Ժամանակը շատ քիչ է, հարկավոր է գնահատել ամեն օրը, որը տրված է, քանզի չգիտես, թե վաղն իր հետ ինչ կբերի:
Հաճախ ժպտալ, խնայել նյարդերը: Ընդունել իրականությունն այնպես, ինչպես, որ կա և ձգտել օգուտ քաղել նաև այս իրավիճակից:
Փոխել այն, ինչ հնարավոր է փոխել, իսկ այն ինչ վեր է մեզ ուժերից, պարզապես բաց թողնել:
Գնահատել ինքներդ ձեզ և ուշադրություն չդարձնել շրջապատի կարծիքներին: Չնեղանալ ճակատագրից, շփվել հետաքրքիր մարդկանց հետ: Սովորել պլանավորել սեփական կյանքը և համառ քայլերով հասնել նպատակներին: