Ամերիկացի Բրայան Մոկը մանկությունն անցկացրել է Օրեգոնի Պորտլենդ քաղաքում: Դեռ փոքրուց նկատելի էր արվեստի հանդեպ նրա սերը․ գրեթե միշտ նկարում էր։Երիտասարդության տարիներին արդեն կայացած նկարիչ էր, իսկ որոշ ժամանակ անց սկսեց փայտի փորագրությամբ զբաղվել:
1990-ականների վերջին նա սկսեց մետաղի ջարդոնից արձաններ պատրաստել և ժամանակի ընթացքում զարգացնելով իր կարողությունները ՝ դարձավ ինքնուս եռակցող:
Բրայանն ասում է՝ քանդակելը միապաղաղ առօրյային գեղարվեստական շունչ է հաղորդում, Բրայանը սիրահարված է այս գործին ։
Նաև նշում է, որ պահանջկոտ աշխատանք է, որովհետև խնդիր է դրված դիտողի հետաքրքրությունը շարժել, քանզի հենց դիտողն է իր արձագանքով օգնում կյանքի կոչել հեղինակի երևակայությունները։ Նրա գործերին կարելի է ծանոթանալ Նյու Յորքի տարբեր պատկերասրահներում, հասարակական տարբեր վայրերում և արվեստի գրքերի էջերում:
Նրա պատրաստած արձանները գնվում են երկրի շքեղ հյուրանոցների, աշխարհի կոլեկցիոներների և թանգարանների կողմից: Բրայանն այժմ ապրում է Օրեգոն նահանգի Ալոհա քաղաքում: