Այս ընտանիքն արդեն 60 տարի է յուրահատուկ ծառ է քանդակում Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ

Ամերիկայի Միացյալ Նահանգների Ինդիանա նահանգում  ապրում է Վիլերի ընտանիքը։ Նրանք 1961 թվականից սկսած ամեն տարի  Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ պատրաստում են սառցե ծառ, որը դարձել է ընտանեկան գեղեցիկ ավանդույթ։

Ծառերը յուրահատուկ գեղեցկություն ունեն և  60 տարիների ընթացքում  մեծ համբավ են ձեռք բերել։ Տարվա այս ժամանակահատվածում մեծաքանակ տուրիստներ են այցելում այս նահանգ՝ այդ ծառերը տեսնելու համար։ Ծառերը ստացել են «Վիլերի սառցե ծառ» անվանումը։

Նրանք իրականում ծառի տեսք չունեն։ Այդ հոյակապ սառցե քանդակները ստեղծելու համար երբևէ ոչ մի կենդանի ծառ չի օգտագործվել ։

Սառցե ծառը ստեղծվում է այսպես. ջրի ռետինե խողովակները կցվում են փայտից պատրաստված մեծ շրջանակին և ձմեռային ցրտաշունչ գիշերվա ընթացքում բացում են ջրի հոսքը, և եղանակն ինքնին ձևավորում է սառցե քանդակը:

Բոլորովին նոր «Վիլերի սառցե ծառ»-ը Ինդիանայում հայտնվում է ամեն տարի Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ և միշտ նորովի է ներկայանում՝ գրավելով  տեղացիների  և տուրիստների ուշադրությունը:

Понравилась статья? Поделиться с друзьями: