Մեկ ամիս առաջ Ելիզավետա 2-րդ թագուհին և իշխան Ֆիլիպը նշեցին իրենց ամուսնության 73 տարին։ Նրանք ամուր ամուսնության իրական օրինակ են իրենց թոռների ու ծոռների համար։ Իսկ թե ինչպես սկսեց նրանց սիրո պատմությունը՝ կարդացեք այս հոդվածում։
Նրանք ծանոթացել են 1934 թվականին, երբ թագուհին ընդամենը 8 տարեկան էր, իսկ ապագա ամուսինը՝ 11։ Առաջին անգամ հանդիպել են Հունաստանի արքայադստեր հարսանիքին, իսկ հաջորդ հանդիպումը՝ արդեն երեք տարի անց, եղել է Ելիզավետայի հոր թագադրման արարողության ժամանակ։
Թագուհին 13 տարեկանում արդեն հասկացավ, որ Ֆիլիպն իրեն դուր է գալիս։Մի անգամ Ելիզավետան ծնողների հետ լինում է Դարտմութի ռազմածովային քոլեջում, իսկ այդ ժամանակ Ֆիլիպը ծառայում էր այդտեղ։ Սիրով համաձայնում է ուղեկցել թագավորական ընտանիքին։
Այդ օրվանից Ելիզավետան միայն նրա մասին էր մտածում՝ չնայած նրան, որ ծնողները դեմ էին Ֆիլիպի հետ նրա ամուսնությանը։ Նրանք նաև հեռավոր ազգականներ էին, սակայն թագուհու համառ բնավորության դեմ ոչ ոք և ոչինչ չէր կարող անել։ Չնայած խանգարող շատ հանգամանքներին, բոլորն էլ գիտեին, որ նրանք կամուսնանան։
Երբ Ֆիլիպը վերադարձավ ծառայությունից , նրանք ամուսնացան։ Հայտնի չէ, թե նա իր սիրելիին ինչպես է ամուսնության առաջարկություն արել։ Ոմանք ասում են, որ հենց Ելիզավետան է առաջարկել ամուսնանալ։ Իհարկե այսքան տարի անց դա էական չէ։ Գլխավորը , որ 73 տարի նրանք միասին են և օրինակ նորաստեղծ շատ ընտանիքների համար։