Կեյսուկե Ինագակին Ճապոնիայի Զամա քաղաքում հիմնել է իր սեփական ռեստորանը՝ La Ricetta անվամբ, որտեղ հենց ինքն էլ հանդիսանում է շեֆ-խոհարար։ Այստեղ նա կարողացել է համադրել իր ամենասիրելի ուղղությունները՝ խոհարարությունը և անիմեն։
Նա ստեղծել է «բլիթային մշակույթ» իր ուրույն ոճով։51-ամյա ճապոնացի շեֆ-խոհարարը սկսեց պատրաստել ոչ միայն ախորժելի , այլ նաև շատ յուրահատուկ գեղեցկությամբ օժտված նրբաբլիթներ։
Նմանատիպ բլիթներ նա առաջին անգամ պատրաստել էր դեռևս 2011-ին՝ ցունամիից տուժած իր հայրենակից (Ֆուկուսիմա) երեխաներին ուրախացնելու համար: Նա կամավորական սկզբունքներով մասնակցում էր երեխաների խնամքի ծրագրին և կարողացավ գտնել նրանց ուշադրությունը գրավելու ուղիներ:
Նա համացանցում նկատել էր մի խոհարարի կողմից պատրաստված գեղեցիկ պատկերներով բլիթներ և փորձեց նմանատիպ մի բան ստանալ երեխաների ուշադրությունը գրավելու համար։
Եվ սա դարձավ իր արվեստի ստեղծման սկզբնակետը։ Եվ եթե սկզբում նա թխում էր կենդանիների պատկերներով նրբաբլիթներ, ապա վերջերս անիմե աշխարհի տարբեր կերպարներ դարձել են նրա թուլությունը: