Մարդկային երևակայությունը սահմաններ չունի

Մարդկային երևակայությունն անծայրածիր է։ Մարդն իր երևակայությամբ կարող է ներազդել շրջապատի վրա և փոխել այն ցանկալի ուղղությամբ։

Լան Նգույենը իր երևակայությունները կյանքի է կոչում և հիացնում շրջապատին։ Նա  լուսանկարիչ է, ով ապրում և ստեղծագործում է Նիդեռլանդներում։ Նա հայտնի է 19.XCV կեղծանունով։ Եվ հաճախ է ցուցադրում իր յուրահատուկ աշխատանքները։

Ամեն ինչ սկսվեց մի սովորական մայրամուտի լուսանկարից, որը Լանը 2017 թվականին տեղադրել էր իր սմարթֆոնի էկրանին։ Այն շատ արագ վերածվեց ստեղծագործական մեծ աշխատանքի։ Աշխատանք, որը նախկինում երբեք ոչ ոք չէր տեսել։

Հոլանդացի այս լուսանկարիչը, որն ունի վիետնամական արմատներ իր կայքում պարբերաբար ցուցադրում է իր աշխատանքները և պատմում իր մասին։ Նա անդադար աշխատում է։ Աշխատում է զբոսնելիս, բացօթյա սրճարանում հանգստանալիս։

Նրա հայացքը միշտ երկնքին է։ Որոնում և գտնում է յուրահատուկ ձև ստացած ամպ և լուսանկարում։ Այնուհետև  երիտասարդ լուսանկարիչը գլուխգործոց լուսանկարները կատարելագործում  է Photoshop — ի միջոցով և ստանում կախարդական լուսանկարներ։

Понравилась статья? Поделиться с друзьями: