Ջենիֆեր Լոպեսի կարմիր շրջազգեստը հիացրել է երկրպագուներին. նոր լուսանկար

Ամերիկացի հայտնի երգչուհի Ջենիֆեր Լոպեսը ֆեյսբուքյան իր էջում կարմիր, շքեղ զգեստով լուսանկար է հրապարակել: Այնտեղ նա չափազանց գեղեցիկ է և չնայած պատկառելի տարիքին շարունակում է հիացնող և ցանկալի մնալ:

 

Լուսանկարի տակ չի դադարում երկրպագուների մեկնաբանությունները՝ «Դու գեղեցիկ ես», «Շնորհավոր Ձեր և Ձեր ընտանիքի Ամանորը» և այլն: Լուսանկարը 367 հազար հավանում ունի:

Նշենք, որ Ջենիֆեր Լոպեսը 51 տարեկան է:  Երգչուհին համաշխարհային հռչակ վայելեց, երբ 1999 թվականին թողարկեց իր առաջին «On the 6» ալբոմը։

Ջենիֆեր Լոպեսը միշտ երիտասարդ և գեղեցիկ մնալու իր խորհուրդներով պարբերաբար կիսվում է աշխարհի կանանց հետ: Նրա ամենահայտնի խոսքերից են՝ Ժամանակ հատկացրե՛ք ինքներդ ձեզ, Կատարե՛ք ձեր քմահաճույքները, Շրջապատե՛ք ձեզ այնպիսի մարդկանցով, որոնք ստիպում են ձեզ ժպտալ, Ժամանակ հատկացրե՛ք քնին, Ուշադրություն դարձրե՛ք ձեր կյանքի բոլոր ասպարեզներին:

Ջենիֆեր Լոպեսը վստահ է՝ կինը պետք է գեղեցիկ լինի. երբ կինը գեղեցիկ է, նա իրեն լավ է զգում: Երբ նա իրեն լավ է զգում, ավելի լավ մարդ ու ծնող է դառնում:

Понравилась статья? Поделиться с друзьями: