24 մետրանոց հսկան. տեսեք, թե ինչպիսին է աշխարհի ամենամեծ դրոնը

Ամբողջությամբ ավտոնոմ դրոն, որը մշակվել է Ալաբամայում գործող Aevum ստարտափի կողմից։ Ravn X անունով դրոնի կիրառման հիմնական ու գլխավոր տիրույթը կոմպակտ կրող հրթիռների՝ վերին մթնոլորտային շերտեր դուրս բերումն է, որից հետո բավարար բարձրության վրա հրթիռները կարձակվեն դրոնից ու կուղևորվեն ուղեծիր՝ տիեզերք դուրս բերելով փոքր արբանյակներ։

24մ երկարությամբ, 18մ թևերի բացվածքով ու 5մ բարձրությամբ դրոնը բարձրություն է հավաքում և վայրէջք է կատարում սովորական ինքնաթիռի նման, կառուցվածքային մաս կազմող դետալների մինչև 70%-ը կարող են օգտագործվել մեկից ավել անգամ, որը ըստ որոշ տեղեկությունների, մոտ ապագայում հասնելու է 95%-ի։

Ամենահետաքրքիրն այն է, որ դրոնը թռիչքից 180 րոպե հետո արդեն կարող է  պատրաստ լինել հաջորդ թռիչքին։ Այսինքն, մոտ ապագայում փոքր արբանյակների դուրս բերման համար էլ անհրաժեշտ չի լինի կիրառել ծանր, մեծ ու թանկ կրող հրթիռներ ու մեծ մեկնարկային հարթակներ։

Դրանց փոխարեն գործի կդրվեն ավտոնոմ դրոններ, որոնք մեծ արագությամբ ու էֆֆեկտիվությամբ կփոխարինեն իրենց ծանր կոլեգաներին՝ համանման խնդիրների լուծման դեպքում։

Aevum ստարտափն արդեն 1$ մլրդ-ի պայմանագիր ունի ամերիկյան Space Force-ի հետ, որով պարտավորվում է ASLON-45 փոքր արբանյակները դուրս բերել ուղեծիր։

Понравилась статья? Поделиться с друзьями: