Վահե Հովհաննիսյանը, ով հանդիսանում է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ, գրում է, որ կազմակերպվելիք արտահերթ ընտրությունները տվյալ ժամանակամիջոցում կլինի ամենավատ արարքը Հայաստանի նկատմամաբ, հենց միայն այն պատճառով , որ մինչ կկազմակերպվեն ընտրությունները, մինչ նոր ձևավորված կառավարությունը կլծվի աշխատանքի, հունի մեջ կընկնի, 3-4 ամիս ժամանակ է պետք, իսկ այդ ժամանակահատվածը երկրի դեմ կգործի։
Հովհաննիսյանը շարունակելով է խոսքը՝ մասնավորեցնում է, որ մինչ մենք զբաղված կլինենք ընտրություններով, ասել է, թե ներքին քաղաքական իրավիճակների շտկմամբ։
Այդ ընթացքը թշնամին կօգտագործի ի նպաստ իրեն․ սահմանազատումը կանի այնպես, ինչպես իրեն է օգուտ, իր սահմաններ կներառի այնպիսի կետեր, որոնք կարևոր նշանակություն կունենան, նոր ձեռք բերած տարածքները կշենացնի, իսկ մենք տարված կլինենք Հայաստանի ղեկավարի արկածախնդրությամբ։
Եվ սա դեռ վերջը չէ․ այս անկայուն իրավիճակի ֆոնին կավելանա նաև ֆինանսական, տնտեսական մի շարք խնդիրներ։ Եվ ամենաանտեսված, բայց միևնույն պահին ամենավտանգավոր խնդիրը՝ Covid19:
Փորձը ցույց տվեց, որ այն երկրները, որոնք իրականացրեցին ընտրություններ այս շրջանում՝ ունեցան կորոնավիրուսի շատ բարձր ցուցանիշներ։ Եվ դրա վառ օրինակը հարևան Վրաստանն է։ Արտահերթ ընտրությունները մեր պետության վերջը կլինի, եզրափակել է խոսքը Վահե Հովհաննիսյանը։