Շոկոլադե այս անմահական թխվածքն իր անունը ստացել է շագանակագույնի շնորհիվ: Այն ԱՄՆ-ում և Կանադայում շատերի անփոխարինելի նախընտրությունն է: «Բրաունին» անմահական համադրություն է սուրճի, կաթի կաթնային սերուցքի հետ:
«Բրաուինիի համի անմահական գաղտնիքը դեռևս 1980-ականներին բացահայտվել էր Չիկագոյում: Կան վարկածներ, որ ավագ խոհարարը պատահմամբ հալեցրած շոկոլադ է լցրել բիսկվիթային խմորի վրա: Մեկ այլ խոհարար էլ մոռացել է խմորին ալյուր ավելացնել,
Տնային տնտեսուհու փխրեցուցիչն է վերջացել, իսկ հյուրերը սպասում էին: Նա էլ հնարամտորեն թխվածքը բաժանում է ուղղանկյուն կտորների և մատուցում։
Եվ այսպես, եկեկ մենք էլ իմանանք հեշտ բաղադրատոմսը և վայելենք քաղցրավենիքի այս հրաշք ընտրությունը:
Բաղադրատոմս
2 հատ ձու, 180 գ շաքարավազ, 180 գ ալյուր, 150մլ կաթ, 1 սուրճի բաժակ բուսայուղ, 4 ճ.գ կակաո, վանիլին: Վրան լցնել հալեցրած շոկոլադ, ցանկալի է դառը։
Կարող եք մատուցել պաղպաղակի, սերուցքի կամ պարզապես մի գավաթ սուրճի հետ
Բարի ախորժակ: