Ինչո՞ւ են ճապոնացիները դպրոցում այդքան լավ սովորում:
Սա գալիս է դպրոցից։ Ենթադրենք մաթեմատիկայի դաս է։ Ուսուցչուհին գրատախտակին գրում է խնդիր ու սպասում լուծմանը։ Այն աշակերտը, ով բարձրացնում է ձեռքը, գնում է նրա մոտ ու ստուգում, եթե ճիշտ է գրել, ապա հարցնում է, թե էլ ով է լուծել խնդիրը։
Երկրորդ ձեռք բարձրացնող աշակերտի մոտ ոչ թե ուսուցիչն է գնում, այլ այն առաջին ձեռք բարձրացրած աշակերտը, որը ճիշտ էր խնդիրը լուծել և ստուգում է, սխալի դեպքում բացատրում, ճիշտ գրածի դեպքում ասում է այո, ճիշտ է և այդպես շարունակ։
Ճապոնացիները նշում են, որ այն մարդը, ով իր գրածը կարողանում է մյուսին բացատրել, ավելի լավ է ընկալում նյութը և հասակակիցը հասակակցին իր լեզվով ավելի լավ է հասկացնում, ուստի նման մեթոդով նրանք կարողանում են մեկը մյուսին սովորեցնել։