Ինչպես կատուն հայտնաբերեց յոդը

1811 թ.-ին ֆրանսիացի քիմիկ-տեխնոլոգ և դեղագետ Բեռնար Կուրտուան հայտնաբերեց յոդը:

Նրա ընկերները պատմում են մի հետաքրքիր պատմություն, թե ինչպես է նա հայտնաբերում յոդը:

Կուրտուան ուներ մի սիրելի կատու, որը ճաշի ժամանակ միշտ նստում էր տիրոջ ուսին: Կուրտուան հաճախ էր ճաշում լաբորատորիայում: Մի օր ճաշի ժամանակ կատուն ինչ-որ բանից վախեցած ցատկում է տիրոջ ուսից և ընկնում շշերի վրա, որոնք շարված էին լաբորատոր սեղանի կողքին:

Շշերից մեկում Կուրտուան պատրաստել էր ջրիմուռներից (որոնք պարունակում են իրենց մեջ նատրիումի յոդիդ) սուսպենզիոն զոլ էթանոլում, իսկ մյուս շշում կոնցենտրիկ ծծմբական թթու էր լցված:

Շշերը ջարդվում են և հեղուկները խառնվում: Գետնից սկսում է բարձրանալ կապտամանուշակագույն գոլորշու քուլաներ, որոնք նստում էին շրջապատող իրերի վրա սև-մանուշակագույն մանր բյուրեղիկների տեսքով: Դրանք ունեին մետաղական փայլ և արձակում էին յուրահատուկ հոտ: Այն նոր քիմիական տարր էր՝ յոդը:

Понравилась статья? Поделиться с друзьями: