Կինը հինգ ամսվա ընթացքում կորցրել է 53 կիլոգրամ եւ բացահայտել հաջողության գաղտնիքը

108,5 կիլոգրամ քաշով ՝Ավստրալիայի բնակիչը հինգ ամսվա ընթացքում կորցրել է 53 կիլոգրամ և կիսվել հաջողության գաղտնիքով:

26-ամյա Ռեբեկա Վոսպերը երբեք չի զբաղվել սպորտով և շաբաթը հինգ անգամ արագ սնունդ է օգտագործել: Ծննդաբերելուց հետո նրա քաշը լիովին դուրս էր եկել վերահսկողությունից:

Այդ ժամանակ նա ապրում էր ընտանիքից հեռու, կարոտում էր ընտանքին ու ընկերներին, ուտում էր իրեն հանգստացնելու համար: Հղիության ընթացքում նրա մոտ հանկարծակի փափագ է առաջացրել դեպի շաքարավազը և ճարպային կերակուրները: Արդյուքնում նրա մոտ ստամոքսի ցավեր են առաջանում, դեմքը մազակալում է և ծածկվում պզուկներով:

«Ինձ դուր չէր գալիս հայելու մեջ իմ արտացոլանքը: Որոշեցի՝  ժամանակն է լրջորեն փոխել իմ ապրելակերպը», — ասել է նա:

Այնուհետև ստամոքսում առաջացած խնդիրների պատճառով նրան վիրահատում են և հեռացնում ստամոքսի մի մասը: Դրանից հետո կինն անցնում է դիետայի և վարում ցածր կալորիականությամբ սնունդ:

Նա այլևս չէր օգտագործում անառողջ սնունդ, մարզասրահ չէր հաճախում, բայց ավելացրել էր իր ծանրաբեռնվածությունը ՝ որդու և սիրեցյալի հետ երկար զբոսնելով լողափին կամ այգում:

Հինգ ամիս անց նրան հաջողվել է նիհարել մինչև 83 կիլոգրամ: Նա հպարտ է ձեռք բերված արդյունքի համար և մտադիր է շարունակել ամբողջ կյանքում վարել առողջ ապրելակերպ:

Եվ այսպես, նախաճաշին կինն ըմպում է մի բաժակ սուրճ և ուտում ավոկադոյի տոստ: Հետո նա խորտկում է գետնանուշի կարագով մրգերի և նեխուրի վրա: Նրա ճաշը բաղկացած է բուտերբրոդից կամ բանջարեղենի ափսեից ՝ մսով և պանրով: Ընթրիքի ժամանակ ավստրալացի կինն ու իր սիրեկանը պատվիրում են մի շարք առողջ սնունդ, իսկ աղանդերի համար նրանք պաղպաղակ են ուտում: Հետո նա ուտում է նեխուր և գետնանուշի կարագով նեխուր:

Նրա ճաշը բաղկացած է բուտերբրոտից կամ մեկ ափսե բանջարեղեն մսով և պանրով:

Ընթրիքին կինն ուտում է միայն առողջ սնունդ, իսկ որպես աղանդեր նախընտրում է պաղպաղակը:

Նիհարել ցանկացող  մարդկանց կինը խորհուրդ է տալիս դա անել իրենց համար, այլ ոչ թե ուրիշների: «Առաջին քայլը միշտ ամենադժվարն է»,-ասում է նա:

Понравилась статья? Поделиться с друзьями: