Վրացական խոհանոցը աշխարհի ամենահամեղ խոհանոցներից մեկն է։Չնայած այն փաստին, որ վրացական խոհանոցի վրա մեծ է Եվրոպական և Մերձավոր Արևելքի ավանդույթները, այնուամենայնիվ այս խոհանոցին պատկանող ուտեստները տարբերվող են և օժտված յուրօրինակ համով։ Վրացական խոհանոցում ուրույն տեղ են գրավում ապուրները, ինչպես նաև խավարտներն ու համեմունքները։
Այստեղ յուրահատուկ համեղ են պատրաստում մսային և բանջարեղենային ուտեստները։Ամբողջ գաղտնիքը, թերևս, նրանց ազգային համեմունքների մեջ է։ Արևմտյան Վրաստանում առավել տարածված են խմորային ուտեստները, հատկապես եգիպտացորենի ալյուրից պատրաստված։Վրացական ամենահայտնի սոուսներն են՝ սացիվին,սացեբելին և տղեմալին։
Վրացական ամենահայտնի ուտեստների շարքին են դասվում խաչապուրիները՝ իրենց ողջ բազմազանությամբ։ Այսօր առաջարկում եմ վրացական խաչապուրու դյուրին բաղադրատոմս։ Պատրաստեք և վայելեք այն։
Մթերքներ՝
• 500 գ ցորենի ալյուր
• 3 ձու
• 1/2 բաժակ կաթ
• 500 գ պանիր
• 200 գ կարագ
• աղ ըստ ճաշակի
Ալյուրն անցկացրեք մաղով , վրան լցրեք տաքացրած կաթը, աղը , ձուն և հունցեք խմոր։ Այս ուտեստի գաղտնիքը պանրային խճողակի մեջ է․ խորհուրդ է տրվում քերած պանրի վրա փոքր-ինչ աղ ավելացնել, որպեսզի համն առավել արտահայտիչ ստացվի։ Խմորը բաժանել 5 փոքր գնդերի և նրանցից գրտնակի օգնությամբ ստանալ կլոր լավաշից փոքր-ինչ հաստ լոշիկ։ Յուրաքանյուր լոշ եռացրած ջրում պահեք 10 վայրկյան, որից հետո մտցրեք սառը ջրի մեջ և արագ դուրս բերեք։ Լոշի վրա լցրեք քերած պանիրը և փոքրիկ կարագ դրեք, վրան դրեք հաջորդ լոշը՝ կրկնելով գործողությունները մինչև վերջին լոշը, իսկ վերջինիս վրա քսեք ձվի դեղնուց և կարագ՝ ավելի ածորժաբեր տեսք ստանալու համար։ Այն դրեք տաք ջեռոցում՝ 30-40 աստիճանի տակ մինչև ոսկեգույն երանգի հասնելը։
Խաչապուրու այս տեսակը համտեսում են տաք վիճակում։ Բարի ախորժակ։