Համբուրգեր` պատրաստված միջատներից. կզարմանաք, երբ տեսնեք` ինչքան օգտակար է այն

Մեխիկոյում երեք երիտասարդ ձեռներեց նպատակ ունեն իրենց անունը հռչակել աշխարհում խոհարարության ոլորտում կատարված հայտնագործությունների շնորհիվ: Նրանք կերակուրներ են պատրաստում միջատներից«Չապուլինես»` ինչպես այն անվանում են լատինոամերիկացիները:

Հիմնվելով օրգանական և առողջ սննդի աճող պահանջարկի վրա` նրանք ստեղծել են բիզնես, որն ապացուցել է արդեն` հաջողված է, քանի որ զարգանում է ոչ թե օրեցօր, այլ ժամ առ ժամ:

«Չապի» անունով ընկերությունը սնունդ է արտադրում միջատներից, որոնք երկար ժամանակ օգտագործվել են մեքսիկական խոհանոցում: Դրանցից պատրաստվել են տարատեսակ աղցաններ, խորտիկներ, իսկ ուտեստի յուրահատուկ համը գնահատող հաճախորդների թիվը մեծ է:

Ընկերության  սնունդի ցանկոմ երեք տեսակի ուտեստ կա` համբուրգեր, ինչպես նաև երշիկ և ֆալաֆել, որը պատրաստված է միջատներից:

Կորոնավիրուսի համաճարակը ուժեղ հարված է հասցրեց Մեքսիկայի գաստրոնոմիայի արտադրությանը: Բայց այս երիտասարդները կարողացել են օգտվել առցանց պատվերներից:

Միջատները սննդարար մեծ արժեք ունեն: Միջատների միսը հեշտ է մշակել և օգտագործել տարբեր տեսակի սնունդ պատրաստելու համար: Երիտասրդ խոհարարներն ասում են, որ իրենց համբուրգերներն ունեն ավելի շատ սպիտակուց, քան միջին սթեյքը և արտադրում են 14 անգամ պակաս ածխաթթու գազ, քան տավարի միսը:

Понравилась статья? Поделиться с друзьями: