Դավիթ Բաբայամը, ով հանդիսանում է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականը, հարցազրույց է ունեցել և անդրադարձել վերջին օրերին Հադրութում տեղի ունեցած միջադեպին(ըստ ադրբեջանական լրատվության՝ այնտեղ ռшզմшկան գործողություններ են ընթացել)։
Բացի դա Ադրբեջանի Հանրապեպետության ՄԻՊ ղեկավարը իր խոսքում նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հшկшմարտություն է զարգանում և այն անխուսափելի է։
Բաբայանն այս իրողությունը որակեց որպես սադրիչ գործողություն ուղղված ոչ միայն Արցախին, այլ նաև Հայաստանին և Ռուսաստանին, ինչպես աև շեշտեց, որ չի կարելի բացառել նաև այն , որ այս ամենը ուղղված է անտառներում թաքնված հայ զինվորներին և ադրբեջանական կողմը որոշ գործողություններ քողարկում է նմանատիպ սադրիչ հայտարարություններով։
ԱՀ նախագահի խորհրդականը Ադրբեջանին որակեց որպես шհшբեկիչ և ընդծեց, որ նրանց կողմից նման սադրիչ հայտարարությունները մի քանի պատճառ ունեն՝ սարսափի մատնել Արցախ աշխարհը, գցել Ռուսաստանի Դաշնության վարկը և սեպ խրել հայ-ռուսական դարավոր եղբայրության մեջ։
Բաբայանն իր խոսքը եզրափակեց այն իրողությամբ, որ Արցախում այս պահին իրավիճակը խաղաղ է։