Երեխան ինչ տեսնում է, այն էլ՝ սովորում է. ինչպես ճիշտ դաստիարակել

Յուրքանչյուր փոքր երեխա «փազլ» է, որը հավաքում են ծնողները տարիների ընթացքում:

«Փազլներն իրենցից տարբեր բաներ են ներկայացնում՝ սնունդ, հագուստ, գիտելիք, խաղեր, աշխարհընկալում, կարգապահություն, օրինակ ծառայել, մտածել սովորեցնել, կրթել, սպորտ, ընկերներ, կոմունիկացիա, հարցեր տալ ու ստանալ պատասխաններ, ուղղորդել, գտնել նրա ձգտումն ու ջիղը և զարգացնել այն և այլն:
Մեր իրականության մեջ հիմնականում ծնողները շեշտը դնում են 3 փազլի վրա՝ սնունդ, հագուստ ու բուհ ընդունվել, այսինքն երեխայի փորը կուշտ է, տաք է, դիպլոմ ունի, վերջ, ուրեմն նորմալ է, կարողացել են երեխային ապահովել:

Նման մտածելակերպի արդյունքում հիմա ունենք այ այսպիսի հասարակություն, որից մեղմ ասած այդքան էլ գոհ չենք, քանի որ չկա լայն մտածողություն: Անհրաժեշտ է ծնողի դերը փոխել, ով բացի երեք փազլներից, իր վրա կվերցնի նաև մյուսները՝ կերտելով ուժեղ սերունդ, որովհետև նման պահանջները երեխան վերցնելու է տեսածից, այսինքն դրսի ոչ այդքան հաջող փազլներից, չէ՞ որ այդ տեղը դատարկ չի մնալու և ունենալու ենք լղոզված, սխալ մի պատկեր:

Հասարակության մեջ բավականին շատ մտահոգիչ հարցեր կարելի է լուծել՝ սկսելով հենց ընտանիքից:

Понравилась статья? Поделиться с друзьями: