Իրենց արյшմբ մեր ապագան կերտած հայորդիներն այսօր հավերժության անմահ ճամփորդներ դարձան։ Լուսավորեցին մեր գալիքը՝ արյшմբ թաթախելով հայրենի հողը։ Եվ ընդմիշտ ուղեկցելու են սերունդներին՝ որպես փարոս։
Նրանց արիությունը սերունդների համար իրական դաստիարակություն է՝ հայրենասիրական, համամարդկային և ազգային։ Նրանցից յուրաքանչյուրի հերոսական անունը հպարտորեն պիտի կրենք մեր հոգում ու սրտում՝ հավերժ խոնարհվելով նրանց սուրբ շիրիմներին։ Ճանաչենք մեր հերոսներին անուն առ անուն։
Այսօր անդրադառնում ենք անմահ հերոս Արգամ Սելիմյանին։ Արգամն անհամբեր սպասում էր, թե երբ է անցնելու ծառայության։ 18 տարին լրանալուն պես զորակոչվում է բանակ։ Երեք ամսվա ծառայող էր, երբ սկսվեց պшտերшզմը։
Հերոսաբար մարտնչեց և հերոսաբար էլ ընկավ հանուն հայրենիքի, հանուն ապագայի մի ողջ սերնդի համար։ Զnհվել է հոկտեմբերի 29-ին Կարմիր շուկայում։ Անմահ հոգիդ լույսերի մեջ թող մնա , խիզախ հայորդի։
Մեր ցավակցություններն ու խոնարհումը անմահ հերոսի ընտանիքին։ Հավերժ փառք քաջորդուն և անսահման համբերություն ծնողներին և բոլոր հարազատներին։