Փորձագետները նշել են այն մասնագիտությունների ցանկը, որոնք առաջիկա 10 տարում անհրաժեշտ չեն լինի:
«Super Job» աշխատանք փնտրող ծառայության նախագահ Ալեքսեյ Զաախարովի խոսքով ՝ նշվածը վերաբերում է հաշվապահներին, բեռնատարների ու տաքսու վարորդներին:
Ըստ փորձագետի՝ հաշվապահների պահանջարկն ընկնում է թվային տեխնոլոգիաների աճի և զանգվածային անցման դեպի էլեկտրոնային փաստաթղթերի շնորհիվ, և նաև ապագայում անօդաչու թռչող սարքերը կարող են փոխարինել վարորդներին:
«Մոտ ժամանակներս բոլոր նոր բեռնատարները կլինեն անօդաչու շահագործման համար», — ասել է մասնագետը:
Մասնագետը նշել է, որ առաջիկայում վտանգի տակ է նաև օտար լեզուների մասնագետների պահանջարկը:
Շատ մարդիկ լեզվի ուսումնասիրությունը դարձրել են հոբբի, աճում է նաև էլեկտրոնային թարգմանության ծառայությունների արդյունավետությունը:
Մենք ապրում ենք այնպիսի ժամանակահատվածում, որ պահանջվում են նոր հմտություններ՝վերլուծական մտածողություն, նորարարություն, ակտիվ ուսումնառություն և ուսումնառության ռազմավարություններ: Կտրուկ աճում են տեխնոլոգիական հմտությունները՝ ցույց տալով նաև, թե ինչ արագությամբ են ընկերություններն իրենց գործունեության մեջ ներդնում նոր տեխնոլոգիաները։ Զգալիորեն մեծանում է «փափուկ» հմտությունների դերը՝ ինչպիսին են քննադատական մտածողությունը, ստեղծարարությունը, բանակցությունները և հաղորդակցությունը, նորարարությունը, հուզական ինտելեկտը և առաջնորդությունը: