Միայնակ լինելը թունավորում է մարդուն

ԱՄՆ-ում Հարվարդի համալսարանի գիտնականները հետազոտել 724 տղամարդու։  Ուսումնասիրության արդյունքում տղամարդկանցտվել են ցանկացած հարց կյանքի, առողջության, բիզնեսի, կարիերայի, հարաբերությունների, սիրո մասին ուվերլուծել բոլորի տվյալները:  Տղամարդիկ բաժանված են եղել 2 խմբի՝  Հարվարդի համալսարանի տարբեր բաժինների 2-րդ կուրսի ուսանողներ և  Բոստոնի ամենաաղքատ թաղամասերի բնակիչներ, ովքեր՝ ոչ կոյուղի են ունեցել, ոչ՝ ջուր, ոչ՝ նորմալ սնունդ։

Ուսումնասիրության մեկնարկին հարցվողները լրացրել են հարցաթերթիկներ, անցել են բժշկական հետազոտություն: Նրանցից շատերը նշել են, որ երջանիկ կլինեն, երբ լինեն հարուստ, մի մասն էլ նշել է լավ աշխատանք, մի մասն էլ, որ դառնա աստղ։  Նրանք ունեցել են ոչ նույն մասնագիտություններ՝ բանվոր, ինժեներ, բանկիր, զարմանալի է, բայց նրանցից մեկն էլդարձել է ԱՄՆ նախագահ, մի մասն էլ եղել է թմրանյութերից ու ալկոհոլից կախված մարդ:

Հետազոտությունից պարզ է դարձել, որ բոլոր երջանիկ ու առողջ մարդիկունեցել են լավ հարաբերություններ միջավայրի հետ: Այն մարդիկ, ովքեր միայնակ են իրենց զգացել, ավելի շատեն հիվանդացել, ավելի շատ են սթրեսի ենթարկվել և ավելի շուտ են մահացել, քան նրանք, ովքեր լավհարաբերություններ են ունեցել հասակարության, ընկերների, ընտանիքի հետ։ Միայնակ լինելը թունավորում էմարդկանց: Նման մարդիկ ավելի շուտ են հիվանդացել, ավելի քիչ արդյունքներ են գրանցել, քան ոչմիայնակները։ Երկրորդ ամենակարևոր գործոնը կոնֆլիկտն է, քանի որ դու կարող ես միայնակ չլինել, բայցմիջավայրի, ընկերների, երկրորդ կեսի հետ ավելի շատ կոնֆլիկտի մեջ լինել և դա նույնպես ազդում էառողջության, երջանկության վրա։ Վեճն ու անդադար կռիվները մարդկանց ավելի շատ են քայքայում։

Այն մարդիկ, ովքեր արդեն 80-ն անց էին, հետազոտողները հետ են գնացել ու նայել ինֆորմացիան։ Պարզվել է, բոլորի մոտ լավ ընտանեկան հարաբերություններ են, ինչպես նաև լավ հարաբերություններ ընկերների ուհասարակության հետ։ 50 տարեկանում լավ հարաբերություններ ունեցող մարդիկ 80-ում առողջ են եղել։ Երրորդամենակարևոր դասն այն է եղել, որ լավ հարաբերությունները պաշտպանել են ոչ թե մարդկանց մարմինը, այլնաև ուղեղը։ Լավ հարաբերությունները, երբ դու ցանկացած պահի կարող ես հույսդ դնել կողակցիդ կամընկերոջդ վրա, շատ դրական է ազդում հիշողության վրա։ Այսինքն, երբ դու գիտես, որ միայնակ չես, արդեն իսկբարձրացնում է ոգին։ Շատերը մտածում էին, որ երջանիկ լինելու համար պետք է հարուստ լինել, փառքի հասնել, հայտնի լինել, սակայն 75 տարվա հետազոտությունները ցույց են տվել, որ նրանք, ովքեր շեշտը դրել էին լավ ուճիշտ հարաբերությունների վրա, ավելի առողջ են եղել, երջանիկ ու երկար են ապրել։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!