Ֆունչոզա․ հրաշալի, անչափ հեշտ պատրաստվող ուտեստ, որը հաճելիորեն կզարմացնի հյուրերին

Ֆունչոզան իրենից ներկայացնում է արիշտա և հաճախ անվանում են «ապակե արիշտա»։ Այս վերմիշելային տեսակը շատ բարակ է և պետք պատրաստել շատ զգույշ, որպեսզի գնդերի խվերածվի։ Ծագման հետ կապված պատմությունները տարբեր են․ ասում են՝ չինական ծագում ունի, իսկ այլ աղբյուրներ նշում են, որ այն ճապոնական է և անգամ հնդկական։

Այն պատրաստվում է բրնձի կամ կարտոֆիլի օսլայից, սակայն համային առումով տարբերվում է վերոնշյալ մթերքներից։ Այն համեղ է և աշխարհով մեկ մեծ տարածում է գտել։ Այսօր առաջարկում ենք պատրաստել ֆունչոզայից համեղ ուտեստ, որը հաճելիորեն կզարմացնի հյուրերին։

Մթերքներ՝

Ֆունչոզա — 1 տուփ

Հավի միս — 400 գ

Սմբուկ — 1 հատ

Պղպեղ՝ բուլղարական- 1 հատ դեղին, 1 հատ կարմիր

Սերուցք — 100 գ

Բուսայուղ — 3 ճ/գ

Աղ, կարմիր և սև պղպեղներ՝ ըստ ճաշակի

Բուսայուղի մեջ տապակել ոչ մեծ կտորներով մանրացված հավի միսը, ապա ավելացնել  երկար զոլերով կտրատված գունավոր պղպեղները և սմբուկը։

Այս ամենը տապակելուց հետո ավելացնել սերուցքը, համեմունքները,  լավ խառնել և թողնել ցածր կրակի վրա։ Այդ ընթացքում ֆունչոզայի վրա լցրեք եռացրած ջուր(ավել մնալու դեպքում այն կփափկի և կվերածվի խմորային զանգվածի) և ուղիղ երեք րոպե հետո հանեք և լցրեք տապակված սերուցքային զանգվածի վրա։

Լավ խառնեք և վայելեք անմահական ուտեստը։ Բարի ախորժակ։

Понравилась статья? Поделиться с друзьями: