Ֆրանսիական խոհանոցը յուրահատուկ խոհանոցների շարքին է դասվում։ Այստեղ ուրեստները պատրաստվում են բավականին պարզ բաղադրամաերով, սակայն յուրահատկությունը կայանում է նրանում, որ այդ պարզ բաղադրամասերից ստանույմ են բավականին բարդ ուտեստներ։ Ֆրանսիական խոհանոցը բազմազան է։ Այն հայտնի է ծովամթերքով պատրաստված, մսային, բանջարեղենային ուտեստներով։
Այն բաժանվում է հիմնականում երկու ճյուղի՝ ազգային ավանդական ուտեստներ, որտեղ ընդգրկված հին ֆրանսիական ժողովուրդների կողմից պատրաստած ուտեստներ և նուրբ ազնվական, որոն եկել թագավորական ընտանիքներից և հիմնականում ներառում են ծովամթերք։ Այստեղ անհնար է չհիշատակել ֆրանսիական հայտնի դելիկատես համարվող խխունջը և գորտի թաթիկները: Սակայն այսօր ձեզ ենք ներկայացնելու ֆրանսիական զարմանահրաշ սնկապուր։ Այս ապուրի համար օգտագործում են աղվեսասունկ, բայց կարող եք օգտագործել այն, ինչ կունենաք ձեռքի տակ։
Մթերքներ՝
Սունկ — 200 գ
Սոխ — 1 հատ
Կարտոֆիլ — 3 հատ
Սերուցք — 100 մլ
Կարագ — ըստ ճաշակի
Աղ, սև աղացած պղպեղ — ըստ ճաշակի
Մաղադանոս — մի փոքրիկ ճյուղ ձևավորելու համար
Մանրացրեք սունկը, սակայն եթե մանր են, թողեք ամբողջական։ Սոխը կտրատեք քառակուսիների տեսքով, իսկ կարտոֆիլներից մեկը անցկացրեք քերիչի մեծ անցքով, իսկ մյուսները կտրատեք ոչ մեծ կտորներով։ Թավայի մեջ կարագ դրեք , տապակեք սոխը, սունկը, քերած կարտոֆիլը և անջատեք կրակը։
Կաթսայի մեջ 1,5 լ ջուր լցրեք և ոչ մեծ կտորներով կարտոֆիլները կիսաեփեք , ապա ավելացրեք տապակած զանգվածը և ցածր կրակի վրա եփեք 5 ր, որից հետո լցրեք սերուցքը, համեմեք, լավ խառնեք և կարող եք մատուցել։ Բարի ախորժակ։