Գերմանիայում Covid19-ի դեմ պատվաստումից հետո 4 մարդ հիվանդանոցում է հայտնվել

Օրերս տեղեկացրել էինք, որ Գերմանիայում Covid19-ի դեմ պատվաստումներ են սկսում։ Գերմանիայի Շտրալզունդ քաղաքի ծերանոցում 8 հոգու պատվաստել  են Pfizer-BioNTech-ի պրեպարատներով։

Պատվաստվողները ծերանոցի աշխատակիցներ են։ Արդյունքում գերդոզավորումից  4 հոգի հայտնվել են հիվանդանոցում։ Նրանք ունեցել են գրիպպի նախանշաններ են։ Հիշեցնենք՝ նախապես պլանավորված էր պատվաստումները մեկնարկել դեկտեմբերի 27-ից։ Գերմանիայի մեկ այլ քաղաքում որոշել են ժամանակ չկորցնել և պատվաստման գործընթացի մեկնարկը տվել են դեկտեմբերի 26-ից։

Այս քաղաքում նույնպես  պատվաստումները սկսել են ծերանոցի բնակիչներից և աշխատակազմից։ Այստեղ առաջինը պատվաստել են 101-ամյա Էդիթ Կվոյցալլային և ևս 50 հոգու։ Ըստ որոշման՝ պատվաստման համար առաջնահերթությունը տրված էր 80 և ավելի տարիքի անձանց։

Գերմանիայի կառավարությունը պլանավորում է ընդլայնել վակցինայի քանակը՝ հասցնելով  1,3 միլիոն դոզա մինչ 2020 թ․ ավարտը և յոթ հարյուր հազար դոզա 2021 թ․ հունվար ամիսը։ Ըստ տեղական վարչակազմի՝ վակցինացման հետևանքով գերդոզավորման հատուկենտ դեպքերը մարդկային սխալի արդյունք են։

Նշենք նաև, որ Գերմանիայի մի քանի շրջաններում նաև եղել են վակցինացումից հրաժարման դեպքեր։

Понравилась статья? Поделиться с друзьями: