Ընդամենը 4 բաղադրամասով տորթ․ պատրաստեք առանց եփելու

Տոնական սեղանի գլխավոր ուտեստը՝ տորթը, սեղանի զարդն է համարվում։ Այն պատրաստելը ոչ միայն ժամանակատար է, այլ նաև անհրաժեշտ են հատուկ հմտություններ ։ Վերջին տարիներին մեծ տարածում են գտել առանց եփելու տորթերը։

Այն հիանալի խոհանոցային գյուտ է, որը կարծես բարդ խնդրի լուծում լինի։ Դրանք կարելի է  նույնքան համեղ և նույնքան էլ գեղեցիկ  պատրաստել և մատուցել։ Այսօր կներկայացնենք թեթև տորթ՝ պատրաստված թխվածքաբլիթներից, որը եփելու կարիք բնավ չունի։

Մթերքներ՝

Թխվածքաբլիթներ — 250 գ

Թթվասեր — 500 գ

Խտացրած կաթ — 250 գ

Վանիլ — 1 տուփ

Թթվասերը, վանիլը և խտացրած կաթը հարեք 2 րոպե։ Վերցրեք տարրան, որի մեջ նախատեսել եք դնել տորթը և թխվածքաբլիթները դասավորեք հավասարաչափ, վրան քսեք կրեմը։

Կրեմի վրա դասավորեք ևս մեկ  թխվածքաբլիթների շերտ և այդպես մի քանի շերտ ինչքան որ կցանկանաք։ Ծածկեք և դրեք սառնարանում։ Ողջ գիշեր թխվածքաբլիթները կրեմի ազդեցությունից կփափկեն։ Մատուցեք առավոտյան  ։ Անհրաժեշտ է համտեսել  սառնարանից  հանելուց անմիջապես հետո։

Понравилась статья? Поделиться с друзьями: