Ի՞նչ նշանակություն ունեն Որոտան և Շուռնուխ գյուղերը մեզ համար

Սյունիքի Շուռնուխ և Որոտան համայնքների գյուղապետերը այսօր հաստատել են տեղեկությունն այն մասին, որ այդ գյուղերի որոշ հատվածներ պետք է  անցնեն թշնամու վերահսկողության տակ: Այն մեծ աղմուկ է բարձրացրել հայ ժողովրդի շրջանում, մասնավորապես սյունեցիները պայքարով այդ ծրագրի իրագործումը չեղարկելու կոչեր են անում: Եկեք տեսնենք թե ինչ արժեք ունեն այդ գյուղերը մեզ համար:

Սյունիքի Շուռնուխ և Որոտան գյուղերի մոտակայքում ճանապարհի որոշ հատվածներ դեռևս ԽՍՀՄ տարիներին անցել են ՀՀ տարածքի անմիջապես սահմանով: Այն ժամանակ դա խնդիր չէր, այսօր խնդիր է: ԽՍՀՄ փլուզումից անցել է 30 տարի՝ իր բոլոր հետևանքներով:

Չի կարելի այդ ճանապարհի վրա հսկողության հնարավորություն տալ թշնամուն:

Հարցին անդրադարձել է լրագրող, վերլուծաբան Նաիրի Հոխիկյանը՝ մասնավորապես նշելով.

«Համամիտ եմ նաև, որ ժողովուրդը պետք է ոտքի կանգնի և պաշտպանի իր իրավունքները: Եթե բանակին հնարավորություն չի տրվում պահել սեփական տարածքը, ապա ազգը կարող է:

Դա ամենաշխատող տարբերակն է: Միշտ ժողովուրդը լավ միջոց է եղել՝ քաղաքական խնդիրներ լուծելու համար:

 

Պետք է միանանք սյունեցիներին և թույլ չտանք, որ դիվանագիտության ու կամքի բացակայության հետևանքով վտանգվի հայկական պետականությունը:

Ճանապարհային միջպետական ենթակառուցվածքները պետականության անվտանգության ամենակարևոր գործոններից են»:

Ավելի վաղ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին հայտարարել էր, որ վերոնշյալ բնակավայրերի հետ կապված կարող են հարցեր առաջանալ: Նա նշել էր, որ այդ բնակավայրերի հետ կապված ցավոտ իրավիճակ կարող է առաջանալ:

Понравилась статья? Поделиться с друзьями: