Խնձորով տորթ՝ տատիկի բաղադրատոմսով

Խնձորի օգտակարության մասին, եթե սկսենք խոսել, ապա անվերջ կարելի է ասել: Խնձորն առաջին միրգն էր, որ հայտնի դարձավ մարդկանց: Կալիում, կալցիում, ֆոսֆոր, նատրիում, երկաթ, մոլիբդեն, ցինկ, բարիում և շարքը երկար կարելի է շարունակել:

Չկա մի օգտակար տարր, որ խնձորի մեջ չգտնեք: Ինչպես օգտակարույունը, կիրառությունն էլ բազմազան է: Աղցաններ, տարատեսակ ուտեստներ, անգամ տապակած խնձոր: Իսկ մեր տատիկները դեռևս վաղուց խնձորը կիրառել են համեղ և բազմազան տորթեր պատրաստելու համար: Ձեզ ենք ներկայացնում խնձորով տորթի յուրօրինակ բաղադրատոմս, իսկ ստացված համը երկար չի մոռացվի:

Բաղադրատոմս

2 ձու, 150գ շաքարավազ, 100գ փափուկ կարագ, 2 ճ/գ ձեթ,100գ թթվասեր, 1 թ/գ փխրեցուցիչ,400գ ալյուր։

Պետք է ստացվի` փափուկ, ձեռքերին գրեթե չկպչող խմոր։Խմորը բաժանել 3 մասի, դնել սննդային տոպրակի մեջ և տեղավորել սառնարանում:Այն պետք է կես ժամ հանգստանա։

Միջուկ

5-6 միջին չափի խնձոր կեղևից մաքրել, մանր կտրատել, ավելացնել 120-150գ շաքարավազ, 100գ մանրացրած ընկույզ, վանիլ, 1 թ/գ դարչին։

Շերտերը բացել 20/30 ուղղանկյուն չափի, ամեն շերտի վրա միջուկ փռել,վերջին երեսի շերտը առանց միջուկ,4 կողմից ամուր փակել, պատառաքաղով ծակծկել, թխել 180 տակ։

Պատրաստի խմորեղենը թողնել հովանա, վրան գլազուր քսել։

 

Понравилась статья? Поделиться с друзьями: