Համեղ, օգտակար և արագ պատրաստվող կրեմ ապուր

Կրեմային ապուրների հայրենիքը Ֆրանսիան է։ Դրանց կիրառումը երկու իրար հակասական մոտեցում է հետապնդում։ Առաջինը ծարավը բավարարելու համար է, բնականաբար կկիրառվի սառը վիճակում, երկրորդը՝ տաքանալու, ինչպես նաև քաղցը հագեցնելու համար։

Օժտված են օգտակար հատկություններով․ օրգանիզմի կողմից հեշտ յուրացվում և հետևաբար հեշտ էլ մարսվում են։ Այսօր կներկայացնենք կրեմ-ապուրի հետաքրքրական բաղադրատոմս։ Պատրաստեք և վայելեք այս ցրտաշունչ ձմռան օրերին։ Մթերքներ՝

Սոխ — 200 գ

Սխտոր — 2 պճեղ

Հավի արգանակ — 3 բաժակ

Բրոկկոլի — 450 գ

Կաթ 2%-անոց — 2,5 բաժակ

Ալյուր — 0,3 բաժակ

Սև պղպեղ — ¼ թ/գ

Հալած պանիր — 230 գ

Բուսայուղ՝ ըստ ճաշակի

Տաքացրեք բուսայուղը և սոխն ու սխտորը հասցրեք թափանցիկության, ապա արգանակի և բրոկկոլիի հետ  եփեք 10 ր։

Առանձին տարրայի մեջ  կաթը և ալյուրը միախառնեք, ավելացրեք ապուրին , եփեք այնքան մինչև կհասնի որոշակի խտության։ Համեմեք և անջատեք կրակը՝ անմիջապես ավելացնելով պանիրը։

Պատրաստի ապուրը բլենդերի օգնությամբ վերածեք խյուսի, ապա մատուցեք։ Մատուցեք տաք և գեղեցիկ ձևավորված։

Понравилась статья? Поделиться с друзьями: