1993 թվականի այս օրը կյանքից հեռացավ կինոյի և թատրոնի մեծ դերասան Մհեր Մկրտչյանը: Գյումրիում՝ գաղթականների ընտանիքում ծնված երեխային քչերը կարող էին պատկերացնել, որ հետագայում համաշխարհային տաղանդ է դառնալու: Մանկության ծանր օրերն են ստիպել նրան թանկ գնահատել երազանքներն ու առանց ընկրկելու գնալ դրանց հետևից: Մի երազանք միայն անկատար մնաց՝ ամենապարզը, բայց ամենացանկալին, նա հեծանիվ էր ուզում, որը սակայն ունեցավ 30 տարեկան հասակում: Մեծ դերասանն իր երկու անունն էլ՝ Մհերը և Ֆրունզիկը, պատվով էր կրում: Երկու մեծ անուններն իր տաղանդով ավելի էր մեծացնում:
Փոքր տարիքում տարբեր աշխատանքներ է կատարել, զբաղվել է նաև նկարչությամբ: Փոքր տարիքում իր աշխատասիրություն էլ դեպի բեմ առաջին ճամփան է հարթում: Կինոմեխանիկի աշակերտ էր, մի անգամ անհրաժեշտ էր հանդիսատեսին ծիծաղեցնել: Ոչ ավել ոչ պակաս բեմ է բարձրանում Մհեր Մկրտչյանը: Առաջին բեմելը հաջողված էր, հանդիսատեսը երկար ծիծաղում էր, չէր դադարում ծափահարությունների տարափը:
Ֆրունզիկ Մկրտչյանն իր ամենահայտնի կերպարները մարմնավորվել է «Միմինո», «Մեր մանկության տանգոն», «Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները», «Խոշոր շահում», «Միայնակներին տրվում է հանրակացարան», «Զինվորը և փիղը», «Հին օրերի երգը» և այլ ֆիլմերում:
Դարի հիվանդությունը՝ քաղցկեղը, չխանայեց նաև մեծ դերասանին: