Երգչուհի Լիլուն (Լիլիթ Ղազարյան) ամուսնու՝ Արկադի Վարդանյանի հետ այժմ բնակվում է ԱՄՆ-ում, Լոս Անջելես։ Նրանց հարսանիքը կայացել էր ԱՄՆ-ում։ Սակայն զույգը դեռ Երևանում ճանաչել են միմյանց, անգամ սիրահարված են եղել, սակայն չեն խորացրել հարաբերությունները։
ԱՄՆ տեղափոխվելուց հետո ճակատագիրը նրանց միացնում է։ Լիլուն իր ինստագրամյան օգտահաշվում բավականին ակտիվ է և հաճախ է կիսվում երկրպագուների հետ իր կյանքի կարևորագույն իրադարձություններով։
1,5 ամիս առաջ Լիլուն երկրորդ անգամ մայրացավ․ նա հրաշք դուստր ունեցավ։ Առաջնեկը որդի է։ Երջանիկ մայրիկը հաճախ է կիսվում իր երեխաների լուսանկարներով և տեսանյութերով։ Լիլուն հանրայնացրել է գեղեցկուհի դստեր լուսանկարը, որտեղ փոքրիկը եթերային տեսքով , նուրբ վարդագույն բարուրի մեջ պառկած է ծաղկի վրա, իսկ գլխին կրում է նուրբ գլխազարդ։
Նրբագեղ աղջնակին Լիլուն անվանակոչել է Մարիա։ Ավելի վաղ երգչուհին ընտանեկան լուսանկար էր հանրայնացրել և կից հանդես եկել փոքրիկ բարեմաղթանք-գրառմամբ։
Գրառման մեջ մասնավորապես ասվում է․ «Աստված պահապան լինի մեր ընտանիքներին»։