Ճանաչենք մեր հերոսներին․ Արմեն Արտակի Փարսոյան

Բացահայտենք մեր հերթական հերոսին։ Ճանաչենք նրանց անուն առ անուն։ Արմեն Արտակի Փարսոյան։ Ուրախ , կյանքով լի, նպատակասլաց և աշխատասեր անհատ էր։

2019 թվականի դեկտեմբերի 16-ին մեկնել էր ծառայության և պատվով էր կատարում հայրենիքի պարտքը։ Ծառայել է Եղնիկներում (հետախուզական) Երազում էր շուտ անցներ ժամանակը՝ ավարտեր ծառայությունը, որպեսզի կարողանար իրագործել նպատակները։

Անսահման մեծ սիրտ ու հոգի ուներ, բարությունը ճառագում էր աչքերից։ Բոլորին ցանկանում էր օգնել, մինչդեռ ինքն օգնության կարիք ուներ։ Օգնում էր ինչպես կարողանում էր։ Շրջապատի հոգին ու ուրախությունն էր։

Ընկերները փաստում են, որ նրա կողքին տխրություն չկար, կարծես գոյություն էլ չուներ աշխարհում տխրությունը, իսկ ա՞յժմ։ Այժմ Արմենի համար տխրությունն էլի չկա ու գոյություն անգամ չունի։ Այժմ տխրությունը ընտանիքի, հարազատների ու ընկերների համար միայն գոյություն ունի։Ընտանիքի հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի երկուսին ։ Հերոսի մшրմինը գտել են հոկտեմբերի 26-ին, սակայն բժշկական թղթերում մшհվան օրը նշված է հոկտեմբերի 7-ին։

Զnհվել է գլխի հատվածում шնօդшչու սարքի բեկnրի  հшրվшծից։ Հավերժ փառք ու պատիվ քեզ, հայ զինվոր, հոգիդ լույսերի մեջ սավառնի ։

Понравилась статья? Поделиться с друзьями: