2020 թվականը անթիվ հերոսներ տվեց ։ Եկեք ճանաչենք նրանց անուն առ անուն։ Հավերժ խոնարհվենք նրանց շիրիմներին։ Անի Քոչարը ֆեյսբուքյան իր օգտահաշվում անդրադարձ է կատարել մեր հերոսներից մեկին՝ Սևակ Բազունցին և տեղադրել իր էջում հերոսի զարմուհու՝ Լիլիթ Սաթունցի նամակը։
Նամակում մասնավորապես գրված է․
«Սևակ Ռուբիկի Բազունցը ծնվել է 1995 թվականի հոկտեմբերի 30-ին՝ Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում։
Համագյուղացի, 90-ականներին Արցախյան պшտերшզմում զոհված խնձորեսկցի հերոս, հրամանատար Սանոյի հայրենասիրությամբ լցված՝ 2013թ-ին ընդունվեց Վազգեն Սարգսյանի անվան ռшզմական համալսարան:
2017-ին ավարտելով ուսումը, լեյտենանտ Սևակ Բազունցն իր իսկ ցանկությամբ մեկնեց թշնшմու հետ շփման առաջնшգիծ՝ Ջաբրայիլ, իրեն հավերժ նվիրելով հայրենիքին:
Ամեն անգամ, երբ անակնկալ տուն էր գալիս մեկ-երկու օրով, բացում էր դուռը և կրծքին խփելով ասում. «Էս տղեն ժամանեց»: Մայրը հորդորում էր մտածել ամուսնանալու մասին, որին ի պատասխան ժպտալով ասում էր. «Մա՛մ, ես զենքի հետ եմ ամուսնացել»:
Պшտերшզմից երկու օր առաջ արձակուրդ էր վերցրել՝ հորաքրոջ տղայի հարսանիքին մասնակցելու համար. Հարսանիքի օրն՝ առավոտյան, նա Երևանում էր, երբ հայտնեցին պшտերшզմի մասին. թողեց ամեն ինչ, չլսեց ոչ ոքի, անընդհատ ասում էր. «Դուք չեք հասկանո՞ւմ, որ պшտերшզմ է, ախր, իմ դիրքը, իմ տղաները, իմ Ջաբրայիլը, ես պիտի այնտեղ լինեմ»: Ժամեր անց այնտեղ էր: Պայքшրեց, կռվեց
Պшտերшզմի մասին չէր խոսում, ժամանակ չկար, միայն մի անգամ ասել է, որ անտրամաբանական շատ ու անդադար կրшկելուց ցուցամատն էլ չի զգում և որ ինքը պատրաստ է ամեն ինչի:
Հոկտեմբերի 12-ին գումարտակի հրամանատարի տեղակալ, ավագ լեյտենանտ Սևակ Բազունցը զnհվեց՝ բոլորիս հավերժ կարոտ թողնելով իր ժամանելուն»:
Հավերժ փա՜ռք քեզ քաջ հայորդի, ննջիր խաղաղությամբ։