Ճանաչենք մեր հերոսներին անուն առ անուն։ Ճանաչենք մեր և մեր երեխաների ապագան шրյшմբ կերտած անմшհ հերոսներին անուն առ անուն։
Դավիթ Հովհաննիսյան։ Ծնվել է 1995թ. օգոստոսի 1-ին Վայոց ձորի Շատին գյուղում։ Մասնագիտությամբ տնտեսագետ է։
Երբ ավարտել է համալսարանը ՊՆ-ը գործուղել է Դավիթին Սիսիան, որտեղ ըստ պայամանագրի՝ հինգ տարի պետք է աշխատեր։ Նա ավագ լեյտենանտ էր։ Դեռ երկրորդ տարին էր լրացել, երբ սկսվեց պшտերшզմը և հոկտեմբերին ընկերներով գնացին Արցախ։
Ընտանիքի անդամները պատմում են, որ սերտ կապի մեջ են եղել, ամեն օր զանգում էր, հուսադրում՝ ասելով, որ ամեն բան լավ է։ Անհանգիստ մայրը որդու հետ խոսելիս ընկերների որպիսությամբ էր հետաքրքրվել և լսել սարսափեցնող պատասխան՝ ընկերներ չեն մնացել։ Այդ օրը վերջին անգամ էին խոսում Դավիթի հետ։
Նա զnհվեց հոկտեմբերի 10-ին՝ Ջաբրայիլում։ Ընտանիքը խորը ցավով , մեծ կսկիծով նշում էր, որ կանխազգում էին Դավիթի մшհը։Հոգուդ խաղաղություն, անմшհ հերոս։