ԱՄՆ-ը  Covid19-ի պանդեմիան վերահսկողության տակ կվերցնի 10 տարի անց միայն

Դեկտեմբերի 14-ից ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստում է ստացել  2,5 միլիոնից ավելի մարդ։ Վակցինացման այսպիսի տեմպերը եթե շարունակվեն, ԱՄՆ-ը  Covid19-ի պանդեմիան վերահսկողության տակ կվերցնի  10 տարի անց միայն։ Այսպիսի եզրահանգման են եկել այս հարցերով զբաղվող համապատասխան մարմինները։

ԱՄՆ-ում խնդիր է դրվել մինչև 2021 թվականի հունիսը պատվաստել բնակչության 80%-ին։ Այդ արդյունքին հասնելու համար անհրաժեշտ է ամեն օր պատվաստել երեք միլիոնից ավելի ամերիկացի։

Իսկ դեկտեմբերի 30-ի տվյալներով պատվաստվել է մոտ 2 589 125 Ամերիկայի քաղաքացի։ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Բայդենն օրերս ելույթ էր ունեցել և հայտարարել, որ պատվաստման տեմպերն անհրաժեշտ է արագացնել, ինչպես նաև  հավելել է, որ նախագահ Տրամպի մոտեցումներն այս հարցի շուրջ բավականին հետադիմական են եղել։

Հիշեցնենք, որ Ամերիկայում պատվաստման գործընթացը մեկնարկվել է դեկտեմբերի 14-ից և մինչ այսօր ալերգիկ դրսևորումներ են ի հայտ եկել մի քանի քաղաքացիների մոտ։ Նրանցից երկուսը բուժաշխատողներ են․ պատվաստումը ստանալուց տասը րոպե անց նրանց հոսպիտալացրել են ալերգիկ ախտանշաններով։

Իսկ դեկտեմբերի վերջին արձանագրվել է  պատվաստումից հետո ալերգիկ ծանր ախտանշաններով մեկ քաղաքացի։

Понравилась статья? Поделиться с друзьями: