Արագ և հեշտ պատրաստվող աղցան, որը կարող եք պատրաստել այս օրերին

Այս օրերին հաճախ անհրաժեշտ է լինում արագ և համեղ ինչ-որ բան պատրաստել անսպասելիորեն դուռը թակած հյուրերի համար։ Առաջարկում ենք կարմիր լոբով աղցան, որը պատրաստվում է շատ արագ, համեղ է և որ ամենակարևորն է անսպասելի հյուրերին կհյուրասիրեք թարմ և համեղ աղցանով։

Լոբին օժտված է մի շարք օգտակար հատկություններով. պարունակում է բազմաթիվ վիտամիններ, միկրոէլեմենտներ, սպիտակուց, որը հեշտորեն յուրացվում է օրգանիզմի կողմից։ Բազմաթիվ դիետոլոգներ նիհարել ցանկացողների ճաշացանկում ներառում են լոբի։

Այն օգտակար է սրտին, անոթներին, աղիներին, ինչպես նաև նպաստում է իմունիտետի  բարձրացմանը։ Եվ այսպես, այս օգտակար սննդամթերքից առաջարկում ենք պատրաստել համային հիանալի հատկանիշներով օժտված աղցան։

Մթերքներ՝

Հատիկ լոբի — 400 գ

Բուլղարական գունավոր պղպեղներ(կարմիր, դեղին, կանաչ) — մեկական

Լոլիկ, վարունգ — 1 հատ

Սոխ — 0,5 գլուխ

Համեմ — ըստ ճաշակի

Սև պղպեղ, աղ — ըստ ճաշակի

Բուսայուղ — 4 ճ/գ

Նախապես խաշած լոբու վրա լցնել երկար զոլերի տեսքով կտրատած գունավոր պղպեղները, ոչ մեծ կտորներով լոլիկը,վարոնգը, մանր կտրատած սոխը և կանաչին, համեմել և մատուցել գեղեցիկ ձևավորված։ Բարի ախորժակ։

Понравилась статья? Поделиться с друзьями: