Խոյեր
Շրջապատի քննադատությունները սրտին մոտ մի ընդունեք, որովհետև այդ քննադատությունները խոսում են քննադատողի փոքրոգության մասին, այլ ոչ ձեր թերությունների։
Ցուլեր
Անգամ փոքրիկ հարցերում մի ստեք։ Այն շատ արագ կբացահայտվի, իսկ հարաբերությունները մարդկանց հետ երբեք չեն վերականգնվի։
Երկվորյակներ
Թույլ մի տվեք ձեզ շահագործել։ Սովորեք մերժել մարդկանց, հակառակ դեպքում պետք է ապրեք նրանց ցանկությամբ։
Խեցգետիններ
Մի շարժվեք այլ մարդկանց խորհուրդներով։ Հետո կցանկանաք ժամանակը ետ տալ, բայց շատ ուշ կլինի։ Վարվեք այնպես, ինչպես դուք եք ճիշտ համարում։
Առյուծներ
Չնայած նախատոնական օրերին՝ հնարավորինս քիչ շփվեք մտերիմների հետ, որովհետև կոնֆլիկտներն անխուսափելի են։
Կույսեր
Այսօր ստեղծված կոնֆլիկտի ժամանակ ոչ միայն դիմացինի կարծիքը հարգեք, այլ նաև՝ սեփականը։Զրուցակիցը դա կնկատի և կգնահատի ձեր ճշմարտացիությունը։
Կշեռքներ
Զբաղվեք տան հարմարավետության ստեղծմամբ։ Այն ձեզ հոգեկան հավասարակշռության կբերի։
Կարիճներ
Այսօրվա հնչած խոսքերը իրականանալու հեռանկարներ ունեն։ Ինչպես ասում են՝ խոսքն ուժ ունի։ Հետևողական եղեք ձեր բառերին։
Աղեղնավորներ
Ուշադրություն մի դարձրեք այն մարդկանց, ովքեր բացասական էներգիա են տարածում ձեր շուրջը։ Շրջանցեք ձեր կատակներով։
Այծեղջյուրներ
Այսօր անգործության մատնվելու օր չէ։ Աշխատեք։ Հակառակ դեպքում բաց կթողնեք կարևոր հանգամանքներ։
Ջրհոսներ
Շրջապատի խորհուրդներին, լավ կլինի, ականջ չդնեք։ Դրանք բխում են իրենց իսկ շահերից, այլ ոչ թե ձեր բարօրության համար են։
Ձկներ
Մի շտապեք քննադատել մարդկանց արարքները։ Այսօր դրանք ձեր սեփական պահվածքի արտացոլանքն են։