Սերիալային դերասանուհի Ժաննա Բուտուլյանը, ով իր ինստագրամյան օգտահաշվում հաճախ է կիսվում երկրպագուների հետ լուսանկարներով, իր սոցհարթակում հերթական լուսանկարն է հանրայնացրել, որին կից հայրենասիրական, ոգեշունչ գրառմամբ է հանդես եկել։
Ժաննան իր գրառման մեջ մասնավորապես գրել է․ «Վերջերս ամենից հաճախ ինձ տալիս են հետևյալ հարցը . -Հայաստանից գնալու ե՞ս
-Ես սիրելիներիս դժվար պահին չեմ լքում , պատասխանում եմ ես
Չգիտեմ՝ ինչ կլինի հետագայում, բայց հիմա ես մնալու եմ իմ սիրելի հայրենիքում , մնալու եմ մինչև վերջին դժվար պահը։
Բոլորիս համար էլ թանկ է մեր կյանքը , որը մեզ մեկ անգամ է տրվում , ապագան, որն այսօր պետք է կառուցենք ու որն այս պահին անորոշ է և վտանգված, բայց պետք չի փախչել, հայրենիքն ունի յուրալանչյուրիս կարիքը։ Պիտի մնանք ու պաշտպանենք այն ամեն գնով ։ Իմ Հայաստան , չվախենաս , քեզ մենակ չենք թողնի»:
Գրառման վերջում նա հեշթեգով ավելացրել է «չեմ գաղթելու» արտահայտությունը:
Թող որ այն վարակիչ լինի բոլորի համար։ Իսկ մեկնաբանությունների հատվածում դերասանուհու հետևորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններով են հանդես եկել և ոգևորվել գրառմամբ։