Ինչպես հագնվել ցրտաշունչ ձմռանը, որպեսզի չմրսել և միևնույն ժամանակ ոճային տեսք ունենալ

Երբ դրսում սառնամանիք է, իսկ աշխատավայրում՝ տաք, խնդիր է առաջանում․ ինչպես հագնվել, որպեսզի չմրսել, բայց միևնույն ժամանակ ոճային տեսք ունենալ։ Դրա համար անհրաժեշտ է իմանալ ձմեռային դրեսս-կոդի մի քանի կանոն․

Վերարկուներ․ վստահեք ժամանակակից տեխնոլոգիաներին

Մեր տատիկներն ասում են, որ ձմռան ցրտից կպաշտպանի միմիայն մորթին, ընդ որում՝ նրանք նկատի ունեն՝ մորթի մինչև ոտքի ծայրը։ Բայց արդյոք այն հարմար է կրել հասարակական տրանսպորտում, թեկուզ անձնական մեքենայում։Որպես կանոն՝ դրանք  նաև բավականին ծանր են լինում։

Այսօր դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ ժամանակակից տեխնոլոգիաները մշակում են այնպիսի կտորներ, որոնցից կարված վերարկուները ջերմացնող  են և նորաձև։ Ձմռան ցրտից հիանալի են պաշտպանում թերմովերարկուները։ Դրանք գեղեցիկ են, տաք և հարմարավետ։ Իհարկե նաև պետք չէ մոռանալ արհեստական մորթուց կարված տաք վերարկուների մասին։

Կրեք գլխարկներ

Ձմռան ցրտին բաց գլխով փողոցում քայլելը հանուն նորաձևության, մեղմ ասած, տգեղ է։ Այդպես դուք նորաձև տեսք երբեք չեք ունենա։ Ինչու  սառեցնել գլուխը , երբ այսօր նորաձևությունն առաջարկում է գլխարկների մեծ բազմազանություն։

Կրեք շարֆեր

Վերջին տարիներին շարֆերը նորաձև և պարտադիր աքսեսուարներ են  դարձել։ Գրագետ ընտրված շարֆը և՛ տաք կպահի, և՛ կապահովի նորաձև տեսքը։

Համապատասխան կոշիկներ

Այս տարի նորաձև են համարվում հաստ տակացուներով կոշիկները։ Հիանալի լուծում է և՛ նորաձև լինելու, և՛ ոտքերը չսառեցնելու համար։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!