Սերժ Թանկյանը հայրենակիցներին գոտեպնդող գրառում է կատարել

Ամերիկահայ ռոք երաժիշտ, երգահան, քաղաքական ակտիվիստ Սերժ Թանկյանն իր իսնտագրամյան օգտահաշվում լուսանկար է հրապարակել, որին կից նախատոնական գրառում է կատարել։

Լուսանկարը  2018 թվականի հեղափոխության ժամանակ է արված, որտեղ պատկերված է Հայաստանի Հանրապետության հրապարակը լի քաղաքացիներով։ Գրառման մեջ Թանկյանը գոտեպնդում, ոգեկոչում և կարծես հին տարին, որն  հայրենիքի համար արհավիրք էր, ամփոփում և փակում է՝ մեծ հույսեր կապելով գալիք տարվա հետ։ Գրառման մեջ նա մասնավորապես շնորհակալություն է հայտնում այն մարդկանց, ովքեր իրեն վշտակցել են այս ծանր ժամանակաշրջանում և օգնության ձեռք մեկնել  Արցախի քաղաքացիներին, ովքեր ոչնչով մեղավոր չեն։

Նրանք մեր  բոլորի հայրենակիցներն են ։ Շարունակելով  իր խոսքը՝ աշխարհահռչակ հայ երգիչը գրում է, որ պետք է միասնական լինել, որպեսզի կարողանանք հասնել դրական փոփոխությունների և Արցախում կատարված ողբերգությունը տարածել ողջ աշխարհով մեկ։

Ավելի վաղ Թանկյանը իր սոցհարթակում հրապարակում էր արել այն մասին , որ դեկտեմբերի 24-ին ուղիղ միացմամբ հայտնի օպերային դերասանների մասնակցությամբ համերգ կկազմակերպվի, որը կլինի Արցախի երեխաների համար հումանիտար օգնության  կազմակերպման մեկնարկը։

Համերգի մասնակիցները միացել են նախաձեռնությանը (Աննա Կասիան, Ադամ Բարրո, Աննա Քուերե և այլք)։

Понравилась статья? Поделиться с друзьями: